Լոնդոնում շարունակվող ATP-ի տարվա ամփոփչ մրցաշարում ավարտվեց առաջին շրջանը:
Անդրե Աղասիի անվան խմբում մրցեցին համաշխարհային դասակարգման աղյուսակում առաջին հորիզոնական վերդարձած Ռաֆայել Նադալն ու մրցաշարի գործող չեմպիոն Ալեքսանդր Զվերևը:
1 ժամ 25 րոպե տևած պայքարում Գերմանիան ներկայացնող թենիսիստը ոչ մի հնարավորություն չտվեց իսպանացուն:
Նադալը 3 անգամ զիջեց սեփական մատուցումը, իսկ աշխարհի 7-րդ ռակետը սեփական ոչ մի մատուցում չկորցրեց:
Նադալի անվան դիմաց գրանցվեց 5 էյս՝ Զվերևի 11-ի դիմաց:
Հիշեցնենք, որ նույն խմբում Մեդվեդև-Ցիցիպաս դիմակայությունում հաղթել էր հույնը: