Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի գործակալ Մարիա Օրբիտգը հայտնել է, որ Պեպ Գվարդիոլան չի վերադառնա կատալոնական ակումբ, տեղեկացնում է Goal-ը:
«Գվարդիոլան չի հեռանա Մանչեսթերից»: Նրա վերադարձը «Բարսելոնա» անհնար է, քանի որ Պեպի սիրտը պատկանում է «Մանչեսթեր Սիթիին»:
Հիշեցնենք, որ Գվարդիոլան «Բարսելոնան» գլխավորել է 2008-2012 թվականներին:
Հավելենք, որ կատալոնական ակումբի ղեկը շուտով կարող է գլխավորել Ռոնալդ Կումանը: