«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն դուբլի հեղինակ դարձավ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի՝ «Շախտյորի» հետ խաղում (5-0):
Այսպիսով, բելգիացին գոլ է խփել 10 խաղում անընդմեջ։ Սա մրցաշարի ռեկորդ է:
«Բայերի» դեմ քառորդ եզրափակչի խաղում Լուկակուն շրջանցց անգլիացի Ալան Շեյերին, ով ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում խփել էր ութ խաղերում անընդմեջ: