«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հարցազրույց է տվել գերմանական Sportbuzzer հրատարակությանը․ նա խոսել է այն մասին, թե ինչպես է նա որոշել մարզիչ դառնալ:
— Ե՞րբ մտածեցիք ձեր մարզչական կարիերան սկսելու մասին:
— Շատ շուտ, մոտ 25 տարեկան: Ես երկրորդ դիվիզիոնի ֆուտբոլիստ էի: Ամբիցիաների առումով ես առաջին դիվիզոնում էի, իսկ տաղանդի առումով՝ չորրորդում: Ես շատ լավ կարդում էի խաղը և արդեն սենսացիոն գաղափարներ ունեի այն մասին, թե ինչ ֆանտաստիկ բաներ կարող եմ անել գնդակի հետ:
— Ի՞նչ խորհուրդ կտար մարզիչ Կլոպը խաղացող Կլոպին:
-Գտիր քեզ իսկական աշխատանք, Կլոպո: Ֆուտբոլով չես հարստանա կամ հայտնի չես դառնա:
Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպը ճանաչվել է անգլիական Պրեմիեր-լիգայի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն մարզիչ։