Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին կիրակի օրը՝ օգոստոսի 16-ին, նկատել են Բարսելոնայի օդանավակայանում:
🚨 KOEMAN, CAZADO en el AEROPUERTO de BARCELONA. | vía @DeporteslaSexta
➡ Mañana, la ÚLTIMA HORA con @jpedrerol en #JUGONES. 🚨 pic.twitter.com/IA63PD4sUn
— El Chiringuito TV (@elchiringuitotv) August 16, 2020
Ինչպես հաղորդում է Sport.es-ը՝ Սետյենի պաշտոնանկությունից հետո հենց Կումանն է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի առաջնահերթ թեկնածուն: Սպասվում է, որ Սետյենի հետ «Բարսելոնայից» կհեռանա նաև սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալը:
Նշվում է սակայն, որ Կումանի նշանակմանը կարող է խոչընդոտել Նիդերլանդների հավաքականի՝ 2021 թվակայանի ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին:
Աղբյուրի տվյալներով՝ մարզչին չի գոհացնի կապտանռնագույնների հետ 10 ամսվա պայմանագիրը, նա կցանկանար երկարաժամկետ պայմանագիր կնքել, որն էլ իր հերթին կարող է կոնֆլիկտ առաջացնել ակումբի մյուս նախագահի հետ, որը պաշտոնի կանցնի 2021-ի հուլիսից:
Ավելի վաղ Կումանն ասել էր, որ Նիդերլանդների Թագավորական ֆուտբոլային միության հետ պայմանագրում կա կետ, որը նրան թույլ կտա Եվրոյից հետո հեռանալ հավաքականից: