Հայաստանի Պրեմիեր-լիգայի մեկնարկային տուրում Երևանի «Արարատը» «Հանրապետական» ստադիոնում մրցեց «Փյունիկի» հետ: Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով ՝ 1-0 հաշվով:
Խաղի միակ գոլի հեղինակ դարձավ Ուրոշ Նենադովիչը, ով 88-րդ րոպեին գրավեց «Փյունիկի» դարպասը:
Սա «Արարատի» առաջին գնդակն էր թիմի նորանշանակ մարզիչ Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ:
Այսպիսով, առաջին տուրից հետո «Վանը» և «Արարատը» գլխավորում են մրցաշարային աղյուսակը: