«Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը պատասխանել է այն հարցին՝ ինչպես է կարողանում լավ մարզավիճակ պահպանել խիտ խաղացանկի պայմաններում, ինչպես նաև կարծիք է հայտնել մյունխենյան թիմի՝ Չեմպիոնների լիգայում ելույթների մասին.
«Մի քանի նրբություն կա: Կարևոր է արժանանալ մարզչի վստահությանն ու հաճույք ստանալ ֆուտբոլից: Ահա և վերջ: Ամեն վայրկյանից հաճույք ստանալ:
Չեմպիոնների լիգա՞ն. բոլորին հասկանալի է, որ նման արդյունք ամեն օր չի լինում: Մենք կիսաեզրափակչում ենք ու հիմա շատ ենք ցանկանում դուրս գալ եզրափակիչ»,- Բոատենգի խոսքերն է փոխանցում ակումբի՝ Թվիթերի պաշտոնական էջը:
Հաղորդվում էր, որ գերմանական թիմը մտադիր է վաճառել 31-ամյա պաշտպանին այս տրանսֆերային պատուհանի ընթացքում: «Բավարիան» դեռևս տրանսֆերի շուրջ առաջարկ չի ստացել և բանակցություններ չի վարում Բոատենգի հնարավոր տեղափոխության շուրջ:
Հաղորդվում էր նաև, որ ֆուտբոլիստը ցանկանում է մնալ և ավարտին հասցնել մյունխենյան ակումբի հետ պայմանագիրը, որն ուժի մեջ է մինչև 2021 թվականը, և նույնիսկ երկարաձգել պայմանագիրը: Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում Բոատենգը 24 հանդիպման է մասնակցել և երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել: