«Ռեալի» հարձակվող Ռեյներ Ժեզուսը մոտ է կարիերան Բունդեսլիգայում շարունակելուն։
«Արքայական» ակումբի նորեկը վարձակալությամբ տեղափոխվելու է «Բորուսիա» Դորտմունդ։ Կողմերի միջև բանակցությունները գրեթե ավարտված են։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Իսպանական մեկ այլ պարբերական՝ Mundo Deportivo-ն վստահեցնում է, որ Ռեյները արդեն ինքնաթիռ է նստել ու տեղափոխվում է Դորտմունդ։ Նա 2 տարվա վարձակալության պայմանագիր է կնքելու «Բորուսիայի» հետ։
Ռեյներ Ժեզուսը 2020 թվականի հունվարին է տեղափոխվել «Ռեալ» «Ֆլամենգոյից»։