Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հետաքրքրել է «Արսենալին»:
Լոնդոնյան ակումբի մարզական տնօրեն Ռաուլ Սանլյերին 49-ամյա իսպանացուն դիտարկում է որպես Ունաի Էմերիի հավանական փոխարինողի: Այս մասին հաղորդում է El Confidencial-ի մարզական լրագրող Կիկե Մարինը:
Անցած հունիսին Էնրիկեն լքեց ազգային հավաքականը ընտանեկան խնդիրների պատճառով: Ավելի ուշ մահացավ մարզչի 9-ամյա դուստը:
«Արսենալի»՝ առանց հաղթանակների շարքն այս մրցաշրջանում հասել է 5 խաղի: ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում «զինագործները» 12 տուրից հետո ընթանում են 6-րդ տեղում: