Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը վստահ է, որ իր թիմը կարող է հաղթել Եվրոպա լիգան, տեղեկացնում է Daily Mail-ը:
«Մենք ճիշտ ճանապարհին ենք: Թիմը սկսել է ավելի վստահ խաղ ցուցադրել, ինչը դուր է գալիս մեր երկրպագուներին:
ՄՅՈւ-ի ֆուտբոլիստներին տիտղոս է անհրաժեշտ, քանի որ այս ակումբը հաղթելու համար է ստեղծված:
Վստահ եմ ՝ մենք պետք է հաղթենք Եվրոպա լիգան»,- ասել է Ֆերնանդեշը:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ փուլում ՄՅՈւ-ն մրցելու է «Սևիլյաի» հետ: Հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Սևիլյայի» հաղթանակը գնահատում է 2,95 գործակցով, ոչ ոքին՝ 3,15, իսկ ՄՅՈւ-ի հաղթանակը՝ 2,5։