Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին բնակարան է գնել Միլանում, տեղեկացնում է SportMediaset-ը:
Արգենտինացին այն ձեռք է բերել Պորտա-Նուովա թաղամասում: Նշվում է, որ Լեոն ցանկանում է օգտվել Իտալիայում գործող հարկային արտոնություններից, որոնք տրամադրվում են մեծահարուստ օտարերկրացիներին:
Հիշեցնենք, որ «Ինտերը» լրջորեն հետաքրրքված է 33-ամյա հարձակվողի ծառայություններով:
Միլանյան ակումբը պատրաստ է Մեսսիին 4 տարվա պայմանագիր առաջարկել ՝ 260 միլիոն եվրո աշխատավարձով: