«Ոուտֆորդը» պատրաստ է վաճառել իր հարձակվող Իսմաիլ Սարրին, տեղեկացնում է Evening Standard-ը:
Անգլիական ակումբն իր ֆուտբոլիստին 45 միլիոն եվրո է գնահատում:
Սարրին իրենց կազմում են ցանկանում տեսնել ՄՅՈւ-ն և «Լիվերպուլը»:
Հիշեցնենք, որ 22-ամյա հարձակվողը ֆրանսիական «Ռեն» ակումբից էր 2019-ին տեղափոխվել ԱՊԼ: Ավարտված մրցաշրջանում նա մասնակցել է 28 հանդիպման և դարձել ՝ 5 գոլի հեղինակ: