«Աթլետիկի» 6 ներկայացուցչի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Թիմի վարակված անդամներն ինքնամեկուսացել են իրենց տներում ու մեկ շաբաթից նորից թեստ կհանձնեն։
Վարակակիր ֆուտբոլիստներից մեկը թիմի հարձակվող Ինյակի Ուիլյամսն է։ Խաղացողն ինստագրամյան իր էջում հայտնել է, որ հիվանդությունն առանց ախտանշանների է տանում։