Այսօր հայտնի դարձավ, որ Մարտին Էդեգորը «Ռեալ Սոսիեդադից» վերադառնալու է «Ռեալ»։ Վերջին տարիներին նորվեգացին վարձակալությամբ խաղում էր Սան Սեբաստիանը ներկայացնող թիմում։
Marca-ի փոխանցմամբ՝ Էդեգորը շատ ուրախ է ու ոգևորված է, որ իր կյանքի երազանքը դառնում է իրականություն։ Նա 15 տարեկանում է միացել «Ռեալին» և մշտապես ցանկացել է լինել մադրիդյան թիմի մի մասնիկը։
Էդեգորը պատրաստ է նոր մարտահրավերին և անհամբերությամբ սպասում է «արքայական» ակումբ վերադարձին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Էդեգորը նաև անչափ գոհ է «Ռեալ Սոսիեդադից» և այդ թվում անցկացրած ժամանակից հետո իրեն շատ վստահ ու ուժեղացած է զգում։