Ջեյդոն Սանչոյի տրանսֆերի ձախողումից հետո, «Մանչեսթեր Յունայթեդը» մտածում է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեի տրանսֆերի ուղղությամբ:
Անգլիական ակումբը ոչ պաշտոնական բանակցություններ արդեն վարել է՝ ֆրանսիացուն վարձակալությամբ Անգլիա տեղափոխելու ուղղությամբ՝ հետագայում տրանսֆերն ամբողջությամբ գնելու նպատակով:
Նախկինում հաղորդվում էր, որ «Բարսելոնան» 56 մլն եվրոյի դիմաց պատրաստ է բաժանվել ֆրանսիացուց: Կա նաև տեղեկություն, որ «Բարսան» առաջիկայում կհրաժարվի 12 խաղացողից:
Դեմբելեն «Բարսելոնայում» է 2017 թ-ից, սակայն մինչև օրս տառապում է վնասվածքների պատճառով: Լա լիգայի ավարտված մրցաշրջանում անցկացրած 5 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ: