«Աթլետիկոն» հայտարարել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք վարակվել են կորոնավիրուսով:
Շաբաթ օրը կայացած թեստավորման ընթացքում կորոնավիրուս է հաստատվել Անխել Կորեայի և Շիմի Վրսալկոյի մոտ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մադրիդյան թիմի ֆուտբոլիստներից երկուսի մոտ ախտորոշվել է վարակը:
«Աթլետիկոն» 3 օրից «ՌԲ Լայպցիգի» հետ խաղալու է Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչում: Դեռևս պարզ չէ, թե ինչպես կազդի կորոնավիրուսի դեպքերը հանդիպման կայացմանը:
Հիշեցնենք, որ կիրակի «Աթլետիկոյի» անձնակազմից 93 հոգի դարձյալ թեստավորվել են: