«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է «Յուվենթուսի» գլխավոր մարզչի պաշտոնում Անդրեա Պիռլոյի նշանակման մասին:
«Պիռլոն «Յուվենթուսի» մարզի՞չն է: Ես ուրախ եմ նրա համար, սակայն հասկանում եմ, որ մեծանում եմ»,-Կոնտեի խոսքն է մեջբերում El Chiringuito-ն:
2011-2014 թվականների ընթացքում Պիռլոն «Յուվենթուսում» խաղացել է հենց Կոնտեի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ շաբաթ «Յուվենթուսը» հեռացրեց գլխավոր մարզչի պաշտոնից Մաուրիցիո Սարիին ու ժամեր անց այդ պաշտոնում նշանակեց Անդրեա Պիռլոյին: