«Յուվենտուսը» դարձյալ հետաքրքրված է «Բրեշիայի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիի ծառայություններով:
20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է թուրինյան ակումբի նոր գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն, հայտնում է Tuttosport-ը:
«Յուվենտուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին պատրաստ է վերսկսել բանակցությունները Տոնալիի գործակալի և «Բրեշիայի» նախագահ Մասիմո Չելինոյի հետ:
Նշվում է, որ Տոնալիի տրանսֆերի հիմնական հավակնորդը դեռևս շարունակում է մնալ «Ինտերը», որտեղ կասկած չունեն ֆուտբոլիստի տեղափոխության հարցում, որի հետ արդեն պայմանավորվածություն կա:
«Յուվենտուսի» համար Տոնալիի այլընտրանքային տարբերակ է «Սասուոլոյի» կիսապաշտպան Մանուել Լոկատելին: