Արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն կարող է գլխավորել իտալական «Ռոման», հայտնում է AS պարբերականը:
Հաղորդվում է, որ Ֆոնսեկան կարող է լքել «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնը՝ ձախողված մրցաշրջանի պատճառով:
Հիշեցնենք, որ Պոչետինոյի նախկին ակումբը եղել է Լոնդոնի «Տոտենհեմը», որտեղ նրան փոխարինեց Ժոզե Մոուրինյոն:
Նախկինում կար տեղեկություն, որ Պոչետինոյի ծառայությունները հետաքրքրում են նաև «Նյուքասլին», «Ինտերին» ու «Մոնակոյին»:
«Ռոման» Ա սերիայում գրավեց 5-րդ հորիզոնականը, իսկ ԵԼ-ում դուրս մնաց 1/8 եզրափակչից: