Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է «Չելսիի» նկատմամբ տարած հաղթանակն ու խոսել առաջիկայում կայանալիք «Բարսելոնայի» դեմ խաղի մասին.
«Ամենակարևորն այն է, որ մենք լավ էինք գործում հարձակման գծում և հաճույք ստանում խաղից: Գիտեինք, որ պետք է փորձեինք միանգամից որսալ խաղի տեմպը, և դա մեզ հաջողվեց: Մենք պետք է մեկ խաղացողի պես գործենք: Առջևում «Բարսելոնայի» դեմ խաղն է, իսկ այդ ակումբը միշտ վտանգավոր է: Մենք պետք է մեր որակները ցույց տանք»,-ասել է լեհ հարձակվողը: