«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը` Մարիա Դոլորեշ դոշ Սանտուշ Ավեյրուն, տեղափոխվել է հիվանդանոց:
The Sun-ի տեղեկություններով, բժիշկները կասկածում են, որ կինը կաթված է ստացել: Նրա վիճակն այս պահին կայուն է գնահատվում. նա գիտակցության է եկել:
Դեպքը տեղի է ունեցել Մադեյրայում` Ռոնալդուի ծննդավայրում:
Նշենք` 2007 թվականին 65-ամյա կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղ էր ախտորոշվել, ինչից հետո` 2019 թվականին, հիվանդությունը կրկնվել էր: