Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը ներկայացնում է ԱՄՆ-ը, մասնակցում էր արագ շախմատի FTX Road to Miami օնլայն մրցաշարին։
Այսօր կայացել է եզրափակիչ երկրորդ խաղը․ Արոնյանը կրկին հաղթել է իր մրցակից չինացի Յի Վեյին՝ դառնալով մրցաշարի չեմպիոն։
FTX Road to Miami-ն Meltwater Champions Chess Tour-ի հերթական փուլն է, որի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։