Սամբիստ Վահագն Չալյանն արծաթե մեդալակիր է դարձել Նուր-Սուլթանում տեղի ունեցած Ղազախստանի նախագահի գավաթում, որն աշխարհի գավաթի խաղարկության փուլերից է:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մարզական սամբոյի մրցաշարի 82 կգ քաշային կարգում արցախցի մարզիկը հասել է եզրափակիչ, որտեղ պարտվել է ուկրաինացի Դմիտրո Ստեցենկոյին և գրավել երկրորդ տեղը:
Մրցաշարին մասնակցել է 150 սամբիստ 13 երկրից: