Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Վալենսիան» 2-1 հաշվով հաղթել է «Վալյադոլիդին»: Հանդիպումը կայացել է Վալենսիայի «Մեստալյա» մարզադաշտում:
Խաղի հաշիվը բացվել է առաջին կեսում. 30-րդ րոպեին Մաքսի Գոմեսն է աչքի ընկել խփած գնդակով: Հյուրերը մեկ գնդակ կարողացել են հետ բերել երկրորդ կեսի մեկնարկում. 47-րդ րոպեին Վիկտոր Գարսիան գրավել է տանտերերի դարպասն ու հավասարեցրել հաշիվը:
«Վալենսիային» հաղթանակ է պարգևել Լի Կան Ինը՝ հանդիպման վերջնամասում խփած գնդակով:
🎧 BOOM ¡QUÉ GOLAZOOOOO! 💥
— Valencia CF 🦇💯 #AMUNTWorld 🌍 (@valenciacf) July 7, 2020
🤩 En #VCFMedia hemos narrado el tanto de Kang In 🆚 @realvalladolid de @LaLiga al 💯✖️💯
📝 CRÓNICA #ValenciaValladolid 👉🏽https://t.co/WYtgx29sJq
#AMUNTWorld 🌍 #AmuntValencia 🖤 pic.twitter.com/F9SfBwtrJp
Այս հաղթանակի շնորհիվ «Վալենսիան» 50 միավոր է վաստակել և բարձրացել է Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը: «Վալյադոլիդը» 40 միավորով 13-րդ տեղում է: