Պարագվայական «Օլիմպիայի» հարձակվող Էմանուել Ադեբայորը լքել է ակումբը, տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ կողմերը փոխադարձ համաձայնությամբ են խզել պայմանագիրը: Սրա պատճառը ՝ կորոնավիրուսի համավարակն է:
Հիշեցնենք, որ Ադեբայորը «Օլիմպիա» է տեղափոխվել փետրվարին ՝ անցկացնելով 4 հանդիպում և չդառնալով ոչ մի գոլի հեղինակ:
Եվրոպայում Ադեբայորը խաղացել է ՝ «Մոնակոյում» «Արսենալում» «Մանչեսթեր Սիթիում» և «Տոտենհեմում»: