«Արսենալի» նախկին կիսապաշտպան Էմանուել Պետին կարծիք է հայտնել, որ հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը պետք է փոխի ակումբը։
«Օբամեյանգի փոխարեն ես կհեռանայի «Արսենալից»։ Թիմում լավ ֆուտբոլիստներ կան, բայց երբ գալիս ես թիմ, ուզում ես տիտղոսներ նվաճել։ Բայց «Արսենալն» արդեն այն չէ։ Այն միջակության է վերածվել։ Ցավում եմ երկրպագուների ու բոլոր այն մարդկանց համար, որոնք սիրում են ակումբը։ Ցավում եմ նախկին խաղացողների համար, որոնք փորձում են աջակցել «Արսենալի» հեղինակությանը։ Բայց չեմ ցավում խաղացողների համար։ Կարծում եմ նրանց 75%-ն արժանի չէ «Արսենալում» խաղալուն։ Նրանք պետք է իրենց հայելու մեջ նայեն ու հպարտություն զգան, որ հանդես են գալիս «Արսենալում»»,- Պետիի խոսքերն է փոխանցում Goal-ը։