«Նյուքասլը» ցանկանում է իր կազմում տեսնել «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեին: Անգլիական ակումբը մտադիր է 135 միլիոն եվրո վճարել իտալացու համար, տեղեկացնում է Gazzetta dello Sport-ը:
Սաուդյան Արաբիայի պետական ներդրումների հիմնադրամը (PIF) մտադիր է գնել «Նյուքասլը» և մեծ գումարներ ծախսել տրանսֆերների համար:
Հիշեցնենք, որ Իմոբիլեի պայմանագիրը «Լացիոյի» հետ ավարտվում է 2023 թվականին:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 26 հանդիպման ու դարձել ՝ 27 գոլի հեղինակ: