«Փյունիկի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը Instagram-ի իր էջում հայտնել է, որ լքել է երևանյան ակումբը։
«Ինձ համար լավ ժամանակ էր։ Շնորհակալ եմ «Փյունիկին» ամեն ինչի համար։ Հետագայում մաղթում եմ հաջողություն «Փյունիկին»»,-գրել է Միրանյանը։