Ըստ Skysports-ի, «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում:
Հաղորդվում է, որ «Նյուքասլը» ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում խաղացողի նկատմամբ: «Կաչաղակները» արդեն սկսել են բանակցել կատալոնացիների հետ խաղացողի տեղափոխության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ մոտ ապագայում «Նյուքասլը» կունենա նոր սեփականատեր:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լեսթերը» ևս հետաքրքրված են բրազիլացի կիսապաշտպանի ծառայություններով։