Անգլիական «Նյուքասլը» ցանկանում է ձեռք բերել «Լիվերպուլի» շվեյցարացի կիսապաշտպան Չերդան Շաքիրիին: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, 28-ամյա կիսապաշտպանը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը, քանի որ երբեք չի դարձել մերսիսայդյան թիմի հիմնական խաղացող:
Շվեյցարացուն իրենց կազմում ցանկանում են տեսնել նաև «Սևիլիան» և «Ռոման»: