Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրում «Ռեալ Սոսիեդադը» հյուրընկալվելիս նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթեց «Սելտային»:
Հանդիպման միակ գոլը 82-րդ րոպեին խփել է Ալեքսանդր Իսակը: «Սելտան» 66-րդ րոպեից գործել է 10 ֆուտբոլիստներով:
Այս հաղթանակից հետո «Ռեալ Սոսիեդադը» 19 միավորով բարձրանում է 2-րդ հորիզոնական: Նույնքան միավոր ունեն «Աթլետիկոն» և «Բարսելոնան». վերջինս մեկ խաղ պակաս է անցկացրել: