Ֆորմուլա-1-ի աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն չի աջակցել «Մերսեդեսի» մրցարշավորդ, աշխարհի հնգակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնի ձգտումներին՝ մսի սպառումը մարդկանց մոտ սահմանափակելու հարցում:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ բրիտանացին Instagram-ի իր էջում գրառում էր հրապարակել, որում հերթական անգամ մտահոգություն էր հայտնել մոլորակի խնդիրների վերաբերյալ և կոչ արել մարդկանց հրաժարվել մսամթերքի օգտագործումից:
«Կարծում եմ, որ իմ սննդակարգի կամ դրա մասին գաղափարները ես իմ գլխում կպահեի։ Ես երբեք նման հայտարարություն չէի անի։ Չի կարելի մի օր գրել նման բան, իսկ հաջորդ օրը անել միանգամայն հակառակը: Բոլորս գիտենք, թե ինչ կենսակերպ կարող է վարել Լյուիսը», — իսպանացու խոսքը մեջբերում է SoyMotor-ը։