Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Շեֆիլդ Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցել է «Նյուքասլ Յունայթեդի» հետ և 1։5 հաշվով պարտություն է կրել:
Այսպիսով, «Շեֆիլդ Յունայթեդը» կորցրել է Անգլիայի Պրեմիեր լիգայում տեղը պահպանելու տեսական շանսերը և հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնշիփում։ Թիմը վերջին՝ 20-րդ տեղում է, և ունի 16 միավոր։
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Շեֆիլդ Յունայթեդը» դեռ պետք է ևս երեք հանդիպում անցկացնի։
Squawka ինտերնետ պորտալը հայտնում է նաև, որ «Շեֆիլդը» ռեկորդ է սահմանել մրցաշարի պատմության մեջ՝ 38 հանդիպումներում բաց թողած գոլերի քանակով։ Թիմն արդեն 97 գոլ է բաց թողել: