«Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահը մեկնաբանել է մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» հետ խաղում (2:2) տեղի ունեցած լեզվակռիվը:
Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել հանդիպման 82-րդ րոպեին։ Մուհամեդ Սալահին, որը պատրաստվում էր խաղադաշտ մտնել, հանգստացրել են Դարվին Նունյեսը և Ջո Գոմեսը, ովքեր կանգնած էին նրա կողքին և նույնպես պատրաստվում էին փոխարինման դուրս գալ։
«Եթե ես այսօր խոսեմ, հրդեհ կլինի»,- Սալահի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ սոցիալական ցանցի իր էջերում։
Անգլիայի առաջնության 35 տուրից հետո «Լիվերպուլը» վաստակել է 75 միավոր և այժմ զբաղեցնում է երրորդ տեղը՝ առաջատար «Արսենալին» զիջելով երկու միավորով, սակայն «զինագործները» մեկ հանդիպում պակաս են անցկացրել, իսկ երկրորդ տեղում գտնվող «Սիթին»՝ երկու։