«Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսը կարող է հեռանալ ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ամռանը «Լիվերպուլը» կարող է դիտարկել նրա տրանսֆերի համար առաջարկները: Ինչպես տեղեկացնում է El Pais-ը, Նունյեսին ձեռք բերելու հարցում հետաքրքրված է «Բարսելոնան», քանի որ նրանք հարձակման դիրքում նոր ֆուտբոլիստ են փնտրում։
Transfermarkt-ը Դարվին Նունեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը դարձել է 18 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ՝ բոլոր մրցաշարերում «կարմիրների» կազմում անցկացրել է 50 հանդիպում։