Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն և աթլետիկայի աշխարհի 11-ակի չեմպիոն, ճամայկացի Ուսեյն Բոլտն ասել է, որ կցանկանար մրցել Կիլիան Մբապեի հետ վազքուղում: Դա տեղի է ունեցել Մադրիդում (Իսպանիա) կայացած Laureus World Sports Awards մրցանակաբաշխության ժամանակ։
— Ուսեյն Բոլտը ցանկացած ֆուտբոլիստի դեմ։ Ո՞ր ֆուտբոլիստին կընտրեք:
— Կցանկանայի տեսնել, թե որքան արագ է Մբապեն.
— Կարծում եք՝ նա կարո՞ղ է ձեզ հաղթել։
— Իհարկե ոչ: Բայց կուզենայի տեսնել, թե որքանով է նա մոտ իմ ցուցանիշին։ Հուսով եմ, որ մի օր նա կգա վազքուղի և կվազի 100 մետր:
Հիշեցնենք, որ Բոլտն իր կարիերայի ընթացքում դարձել է ութ համաշխարհային ռեկորդի հեղինակ։ Նա միակ մարզիկն է, ում հաջողվել է երեք Օլիմպիական խաղերում անընդմեջ հաղթել 100 և 200 մետր վազքի տարածություններում։ Բոլտը ներկայումս համաշխարհային ռեկորդներ ունի 100 մետր (9,58 վրկ) և 200 մետր (19,19 վրկ) մրցումներում, ինչպես նաև 4×100 մետր փոխանցումավազքում՝ Ճամայկայի հավաքականի կազմում՝ 36,84 վրկ։