Չեմպիոնշիփի 45-րդ տուրի խաղում ՔՊՌ-ն հաղթեց «Լիդսին» (4-0): Դանիել Ֆարկեի մարզած թիմը կորցրել է մրցաշարային աղյուսակում առաջին տեղում ընթացող «Լեսթեր Սիթիին» հասնելու հնարավորությունը։
Այսպիսով, «Լեսթերն» իրեն երաշխավորեց առաջին երկու տեղերից մեկը մրցաշրջանի վերջում, որը տալիս է ԱՊԼ-ի ուղիղ ուղեգիր։
«Աղվեսները» մեկ տարի անց վերադարձան Պրեմիեր լիգա:
Մրցաշարային աղյուսակում միայն «Իպսվիչը» կարող է շրջանցել «Լեսթերին»։ «Աղվեսները» կարող են Չեմպիոնշիփի հաղթող դառնալ երկուշաբթի օրը, եթե նրանք հաղթեն «Պրեստոնին» կամ եթե «Իպսվիչը» չկարողանա հաղթել «Հալ Սիթիին» շաբաթ օրը: