Մյունխենի «Բավարիան» փորձում է գլխավոր մարզչի պաշտոնում հրավիրել Ռալֆ Ռանգնիկին, հայտնում է Sky Sports-ը։
Հաղորդվում է, որ մի քանի շաբաթ առաջ «Բավարիայի» ղեկավարությունն արդեն հանդիպել է Ռանգնիկի հետ։ Մեկ այլ թեկնածու է նշվում «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին։
Մյունխենցիները ցանկանում էին պայմանագիր կնքել Յուլիան Նագելսմանի հետ, ով ի վերջո երկարաձգեց պայմանագիրը Գերմանիայի հավաքականի հետ։ Բացի այդ, L’Equipe-ն իր հերթին հայտնում է, որ Զինեդին Զիդանը բանակցություններ չի վարում «Բավարիայի» հետ, ինչի մասին ավելի վաղ հաղորդվում էր։
Այժմ Ռանգնիկը կրկին համարվում է գերմանական թիմը գլխավորելու հիմնական թեկնածուն։ Ինքը՝ Ռանգնիկը, այժմ նախապատրաստում է Ավստրիայի հավաքականին Եվրո-2024-ին և նշվում է, որ գոհ է իր ներկայիս աշխատանքից։