«Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ առաջին խաղում կրած պարտությունից հետո (0:1) հրաժարվել է զրուցել ֆուտբոլիստների հետ։ Այս մասին հայտնում RMC Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ Ալ-Խելաիֆին որոշել է ելույթ չունենալ փարիզյան թիմի հանդերձարանում, քանի որ կարծում է, որ թիմը լավ վիճակում է մեկ գնդակի առավելությունը վերադարձնելու համար և կարող է հաղթել տանը՝ պատասխան խաղում։
Հիշեցնենք, որ Դորտմունդի «Բորուսիա»- ֆրանսիական ՊՍԺ պատասխան խաղը կկայանա մայիսի 7-ին Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում:
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում «Բորուսիան» ու ՊՍԺ-ն արդեն հանդիպել են խմբային փուլում։ Թիմերը երկու հանդիպում են անցկացրել. նախ արտագնա «Բորուսիան» 0։2 հաշվով պարտվել է ՊՍԺ-ին, իսկ տնային խաղում ոչ-ոքի է խաղացել՝ 1։1։