«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն խոստովանել է, որ գոհ է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» պատասխան հանդիպման արդյունքից (1:1, 11-մետրանոցներով՝ 3:4): Իր կարիերայի սկզբում կիսապաշտպանը հանդես է եկել «Լոս Բլանկոսում»:
«Տանջվում էի, երբ դիտում էի «Ռեալի» և «Սիթիի» հանդիպումը, ես «Ռեալի» մեծ երկրպագու եմ։ Իհարկե, երջանիկ էի «Ռեալի» համար․ իմ ընկերներն այնտեղ են, և «Մանչեսթեր Յունայթեդի» համար նույնպես»,- Կազեմիրոյի խոսքը մեջբերում է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):