ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտությունը (0:1)։
«Արդյունքը մեզ հունից հանեց։ Մենք չօգտագործեցինք մեր հնարավորությունները, հատկապես երկրորդ խաղակեսում։ Մենք գիտեինք, թե ինչ է անելու «Բորուսիան»՝ առաջին հերթին պաշտպանների հետևից փոխանցում կատարելը: Մենք պետք է հիշեինք դա և ուշադիր լինեինք։ Ամբողջ շաբաթ մարզիչը մեզ հետ խոսում էր այդ մասին:
Տանը ամեն ինչ այլ կերպ կլինի։ Մեր մարզադաշտում մեր երկրպագուների աջակցությամբ ամեն ինչ լրիվ այլ կերպ կլինի։ Ես շատ եմ հավատում այս թիմին։ Այն պահերը, որոնք մենք ստեղծեցինք այսօր, կատարելագործվելու են հաջորդ շաբաթ»,- Հակիմիի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթ անց՝ մայիսի 7-ին, Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00։