ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների ցուցակը։ Ապրիլի 30-ին և մայիսի 1-ին կայացան կիսաեզրափակչի առաջին հանդիպումները։
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը և «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը հավակնում են մրցանակին։
Այս շաբաթ Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց ՊՍԺ-ին (1-0), իսկ «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Ռեալի» հետ (2-2): Պատասխան հանդիպումները կկայանան հաջորդ շաբաթ։
Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը կորոշվի ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի քվեարկությամբ։