Իտալական «Յուվենտուսը» հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Կիմ Մին Ջեի ծառայություններով, հաղորդում է La Repubblica-ն։
Հաղորդվում է, որ «Ծեր սինյորան» դիտարկում է ձևակերպել 27-ամյա Կիմի տրանսֆերը, եթե ամռանը Գլեյսոն Բրեմերը հեռանա թիմից։
Անցած ամառ Մին Ջեն իտալական «Նապոլիից» տեղափոխվեց «Բավարիա»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Նապոլին» ևս ցանկանում է հարավկորեացի ֆուտբոլիստին վերադարձնել իր թիմ։
Այս մրցաշրջանում Կիմ Մին Ջեն «Բավարիայի» կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։