Անգլիական «Լեսթերը» երկարաձգել է պայմանագիրը թիմի առաջատար Ջեյմի Վարդիի հետ, հայտնում է Sun Sport-ը։
Հաղորդվում է, որ 37-ամյա Վարդին մեկ մրցաշրջանով պայմանագիր է կնքել «աղվեսների» հետ:
Այսպիսով, նա կկարողանա կրկին հանդես գալ Պրեմիեր լիգայում․ «Լեսթերը» դարձել է Չեմպիոնշիփի այս մրցաշրջանի հաղթող և նվաճել ԱՊԼ-ի ուղեգիր։
Այս մրցաշրջանում Ջեյմի Վարդին «Լեսթերի» կազմում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։