Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը կարծում է, որ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում (2:2) 11 մետրանոցից առաջ փորձել է խանգարել իրեն։
30-ամյա ֆուտբոլիստին, այնուամենայնիվ, հաջողվել է իրացնել 11 մետրանոցը հանդիպման 57-րդ րոպեին։ Այսպիսով, անգլիացին խփել է իր կարիերայի 73-րդ 11 մետրանոց գոլը։
«Բելինգեմը 11 մետրանոցից առաջ ինձ ինչ-որ բան ասաց, բայց ես չգիտեմ, թե դա ինչ էր: Ես նկատեցի, որ նա ինչ-որ բան էր ասում իմ ականջին: Երևի պիտի հարցնեի, թե ինչ է ուզում։ Բայց ես կենտրոնացած էի, թե ինչպես պետք է իրացնել 11 մետրանոցը, և վստահ էի, որ նա ուզում է ինձ շփոթեցնել: Բարեբախտաբար, նա չկարողացավ դա անել, իսկ ես գոլ խփեցի»,- Քեյնի խոսքն է մեջբերել Marca-ն։
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթ անց՝ մայիսի 8-ին, Մադրիդում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 22։00։