Կայացել է Սաուդյան Արաբիայի Չեմպիոնների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչը «Ալ Նասրի» և «Ալ Հելեջի» միջև։ Տանտերերը հաղթեցին 3-1 հաշվով։
Հաղթող թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն։ Տանտերերի կազմում մեկ գոլ խփեց նաև սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն։
Այսպիսով, «Ալ Նասրը» դուրս եկավ Սաուդյան Արաբիայի գավաթի եզրափակիչ։
Մրցաշարի եզրափակիչ խաղում Ռոնալդուի թիմը կխաղա «Ալ Հիլալի» հետ։