«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի Պրիմերայի 32-րդ տուրի առաջիկա հանդիպման մասին, որը կկայանա ապրիլի 21-ին։
«Մենք հիասթափված էինք [Չեմպիոնների լիգայից դուրս մնալով] և այժմ պետք է հաղթահարենք այդ հիասթափությունը: Մենք Մադրիդ ենք գնում հաղթելու համար»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում El Chiringuito TV-ն։
Հիշեցնենք, որ «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Մրցավարի մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:00-ին։