Մադրիդի «Ատլետիկոն» մտադիր է հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել իր դարպասապահ Յան Օբլակին։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբի աշխատավարձի բեռը թեթևացնելու համար մադրիդցիները սլովենացի դարպասապահին հանել են տրանսֆերի և պատրաստ են քննարկել նրա համար առաջարկները։ Նշվում է, որ «Ատլետիկոյի» ղեկավարությունը հետաքրքրված է Օբլակի հնարավոր փոխարինմամբ «Վալենսիայի» դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլիով, որը մադրիդցիների համար առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի համար դարպասապահների գիծն ուժեղացնելու տարբերակներից մեկն է։
Յան Օբլակը Մադրիդի «Ատլետիկոյում» հանդես է գալիս 2014 թվականի հուլիսից։