Տորոնտո (Կանադա) քաղաքում անցկացվող շախմատի Հավակնորդների մրցաշարում տեղի ունեցան 10-րդ տուրի հանդիպումները։
Այս տուրում հաղթանակ տոնեցին Ֆաբիանու Կարուանան ու Հիկարու Նակամուրան։ Մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի։
10-րդ տուրից հետո 6 միավորով Յան Նեպոմնյաշչին և Դոմարաջու Գուկեշը գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ Նրանք հանդիպեցին այս տուրում և ոչ-ոքի խաղացին։
Հավակնորդների մրցաշարի հաղթողը շախմատային թագը կվիճարկի աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենի հետ։