«Մանչեսթեր Յունայթեդը» այս ամռանը կքննարկի 26-ամյա վինգեր Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերի վերաբերյալ առաջարկները միայն այն դեպքում, եթե պոտենցիալ գնորդը պատրաստ լինի նրա համար վճարել 70 միլիոն եվրո, հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի համաձայն, չնայած այն հանգամանքին, որ «կարմիր սատանաները» գին են սահմանել հարձակվողի համար, նրանք չեն ցանկանում բաժանվել անգլիացուց և դժվար թե որևէ ակումբ առաջարկի նշված գումարը Ռեշֆորդի համար:
Նշվում է՝ «Մանչեսթեր Յունայթեդը» կարծում է, որ միայն ՊՍԺ-ն ունի անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերի ֆինանսական հնարավորությունները, սակայն փարիզյան ակումբը հրաժարվել է Ռեշֆորդին գնելու մտքից։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման, որոնցում դարձել է 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։